17:05 - Մի քանի գաղտնիք սեքսի մասին, որոնք ոչ ոք ձեզ չի պատմի         16:48 - 16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը      16:30 - Արմեն Գևորգյանը չի կալանավորվի    

13 նոյ 2018 16:11

Համասեռամոլություն՝ հիվանդություն, թե ոչ, բանավեճ. Տեսանյութ

Համասեռամոլություն՝ հիվանդություն, թե ոչ, բանավեճ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Սարդարյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս, MHS հոգեկան առողջության ծառայության տնօրեն Արամ Հովսեփյանը և ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը խոսեցին միասեռականության խնդրի, մարդու իրավունքների և շահերի բախման, ինչպես նաև հոգեբանական և կրոնական խնդիրների շուրջ:
 
Տեր Եսայի քահանա Արթենյանը խոսելով ԼԳԲՏ ներկայացուցիչների առկայության մասին ասաց, որ եկեղեցու տեսանկյունից այս երևույթը դատապարտելի է, վատ է, մեղք է և հիվանդություն է, որը պետք է բուժել, նրանց էլ դարձի բերել. «Այսօրվա մեր հասարակության մեջ համասեռամոլության հետ կապված հարցերը ցավոտ խնդիրներ են առաջ բերում, և շատ հարցերի պատասխաններ համապատասխան կառույցների կողմից միշտ չէ, որ մենք ստանում ենք։ Կրոնական և հոգևոր տեսանկյունից հարցը շատ հստակ է ձևակերպված՝ երևույթը որպես այդպիսին, միանշանակ դատապարտվում է, միանշանակ անընդունելի է, և մեզ համար շատ կարևոր է ավանդական առողջ ընտանիքի մոդելը, որի հենց կրողը քարոզիչը, պաշտպանը նաև եկեղեցին է։ Այո, կան, բայց դա չի նշանակում, որ եթե մենք ընդունեցինք նման մարդկանց գոյությունը, ուրեմն մենք պետք է իրենց ասենք, որ շատ ճիշտ եք անում, մյուս կողմից էլ՝ եկեղեցին երբեք չի ասել, որ նման մարդկանց պետք է վտարել, այրել խարույկների վրա կամ բանտերում սահմանափակել այս մարդկանց: Մենք չենք ընդունում մեղքը, բայց ընդունում ենք մեղավորին»։ 
 
Արամ Հովսեփյանն էլ նշեց, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն հիվանդություն չի համարվում, քանի որ չի խանգարում մարդու որևէ գործունեությանը։ «Մենք ունենք հիվանդությունների միջազգային դասակարգում, որը ընդունված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որը համարվում է, որ արտահայտում է բժիշկների ու գիտնականների ճնշող մեծամասնության կարծիքը»։
 
Կարեն Սարդարյանն էլ նշեց, որ մարդու իրավունքները բաձարձակ չեն կարող լինել.«ՉԻ լինում բաձարձակ իրավունք, դեռևս հնագույն ժամանակներից այդ սկզբունքը գործում է: Նույնիսկ Հին Հռոմում եղել է այն սկզբունքը, որ «իմ իրավունքը կանգ է առնում այնտեղ, երբ սկսում է բախվել այլոց, հասարակության այլ անդամների իրավունքների հետ: Իսկ այս սահմանագիծը յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր հասարակություն պետք է յուրովի որոշի՝ հաշվի առնելով իր ազգային և հոգևոր արժեքները»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր