Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

17 նոյ 2018 12:25

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը. Ֆրանսիայի ԱԳՆՖրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու որևէ հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր իրենց համարում են այդ երկրի ղեկավարներ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այցի ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել Փարիզի հետ հարաբերությունները:
«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը և որևէ հարաբերություն չունի այդ երկրի ղեկավարության հետ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով Արցախի ղեկավարների փարիզյան այցի հետ կապված՝ Ադրբեջանում բողոքի ակցիաների մասին հարցին:
«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աշխատում է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ և որպես միջնորդ իր առաքելությունն է իրականացնում անաչառ կերպով»,- ընդգծել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր