Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած          Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 27-ի համար    

27 հուն 2026 12:34

Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած

Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժածՀունիսի 26-ին՝ ժամը 23։47-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք բնակավայրից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին կցորդով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Սյունիք բնակավայրի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի կցորդով բեռնատարը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում, առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի քարշիչը դուրս է բերվել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկեղմանի երթևեկելի է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր