Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

17 նոյ 2018 20:40

Անսարք արգելակներով ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել

Իսրայելական Arkia ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը նախկինում տեղեկացրել էր արգելակման համակարգում անսարքության մասին, Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Kan» հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թել Ավիվից Էյլաթ թռչող 29 ուղեւորներով  Embraer E-Jet տիպի ինքնաթիռը արգելակման համակարգում անսարքության հայտնաբերումից հետո վերադառնում է Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայան:
«Ինքնաթիռը Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել», —նշվում է հեռուստաալիքի Twitter-ի էջում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր