Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

19 նոյ 2018 09:46

Ձեզ տանջող քթանցքերի խցանումից ազատվելու հրաշք միջոց

Ձեզ տանջող քթանցքերի խցանումից ազատվելու հրաշք միջոցԲժիշկս ինձ ցույց տվեց այս հրաշք տեխնիկան և տարիներ շարունակ ինձ տանջող քթանցքերի խցանումից ազատվեցի։
Ներկայացնում ենք հայմորիտի դեմ կետային մերսում, որը կարելի է ինքնուրույն անել:
Հայմորիտի դեպքում այսպիսի նպատակաուղղված մերսումը հրաշալի թերապիա է, որը կարող է ազատել գլխացավից, խցանումից և այտուցից:
Ազդեցությունն ակտիվ կետերի վրա կարող է վերացնել օրգանիզմի ընդհանուր թունավորումը, նվազեցնել մարմնի ջերմաստիճանը և նույնիսկ արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը: Ազդեցության կետերը
1. Ճակատի կենտրոն
Ազդեցությունն այդ մասի վրա կօգնի վերացնել մկանային լարվածությունը:
2. Հոնքերի մեջտեղի հատված
Այդ հատվածի նպատակաուղղված մերսումը կազատի գլխացավից և կվերացնի այտուցը:
3. Քթի «թևեր»
Ինտենսիվ ազդեցությունը համաչափ մասերի վրա կարող է վերացնել քթի այտուցը և խցանումը, նաև նորմալացնել շնչառությունը:
4. Այտոսկր
Այսպիսի մերսումը նպաստում է քթանցքերից արտադրության արտազատմանը:
5. Անրակի և կրծոսկրի մեջտեղի հատված
Այդ հատվածի մերսումը կօգնի կոկորդի քերծվածքի և ցավի դեպքում:
6. Գանգի հիմք
Պարանոցի ողերի վրայի հավածի մերսումը գանգի հիմքի մոտ նպաստում է ուղեկցող գլխացավի վերացմանը: Բոլոր շարժումները պետք է փափուկ և սահուն լինեն: Դրանք կարող են լինել սեղմող, շրջանաձև կամ հարթեցնող: Սեանսն անհրաժեշտ է անցկացնել 10-15 րոպե, օրական առնվազն 3 անգամ, ազդեցության յուրաքանչյուր հատվածի վրա՝ 15-30-ական սեղմում:
Բուժման տևողությունը 10-15 օր է: Քրոնիկական գործընթացի դեպքում թերապիան կարող է մինչև 1 ամիս տևել: Որպես կանոն՝ հակացուցումների բացակայության դեպքում դրական արդյունք ստացվում է արդեն 2-3 սեանս հետո: Հայմորիտի դեպքում կետային մերսումը նաև հակացուցումներ ունի:
Հակացուցումներ
Ալերգիկ դրսևորումներ, պզուկներ կամ նորագոյացություններ ազդեցության գոտում:
Չի կարելի մերսում անել հայմորոտոմիայից հետո:
Կետային մերսումը հակացուցված է հղիության դեպքում:
Թարախի առկայությունը քթի խոռոչում մարմնի բարձր ջերմաստիճանի համադրությամբ ևս հակացուցում է մերսման համար:
Բարորակ և չարորակ նորագոյացություններ:
Հոգեկան խանգարումներ
Հիշիր, որ նշված կետային մերսումը կարելի է անել միայն բուժող բժշկի նշանակումից հետո: Կետային մերսումը միշտ համադրվում է դեղամիջոցներով թերապիայի և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր