Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 նոյ 2018 10:02

Փաշինյանը, որ շատ է խաբել մեր ժողովրդին, իր նկատմամբ էլ համակրանք չկա,.պարզապես ցույց են տալիս. «Հրապարակ»

Փաշինյանը, որ շատ է խաբել մեր ժողովրդին, իր նկատմամբ էլ համակրանք չկա,.պարզապես ցույց են տալիս. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանին հարցրինք՝ համաձա՞յն է Արմեն Աշոտյանի գնահատականին, որ Փաշինյանի սելֆիի ձողը, հազը, «դուխով» գլխարկն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան «ՔՊ» ցանկացած թեկնածու։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Արմեն Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել»,- պատասխանեց նա։

Նա չի կիսում կարծիքը, որ ինքը հանրության շրջանում համակրանք չունի․ «Ո՞վ է նման կարծիք հայտնում։ Ես էլ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, որ շատ է խաբել մեր ժողովրդին, իր նկատմամբ էլ համակրանք չկա, ուղղակի այն մարդիկ, որոնց ինքը պաշտոնների է նշանակել, ստեղծում են կարծիք, որ կա համակրանք»»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր