ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

22 նոյ 2018 14:20

Վալերի Օսիպյանը նախազգուշացնում է վարորդներին

Վալերի Օսիպյանը նախազգուշացնում է վարորդներին«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծով վարորդների համար պարտականություն է սահմանվում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից): Տրանսպորտային միջոցից վարորդի դուրս գալու դեպքում էլ ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր է նստել տրանսպորտային միջոցի խցիկում (սրահում):
Տրանսպորտային միջոցում վարորդի մնալու պարտականությունը նախատեսվում է՝
ա) հասարակական կարգի, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով,
բ) հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:
Վերոնշյալ նախագիծը Կառավարությունում ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինքն, երբ ՃՈ-ն կանգնեցնում է, վարորդները պետք է մնան նստած, մինչև ոստիկանը մոտենա՞: «Այո, բայց եթե դուրս է գալիս, ոստիկանը կարող է պահանջել, որ նա մնա սրահում: Կարող է նաև չվերադառնալ, մնալ ոստիկանի մոտ կանգնած՝ նայած ինչ իրավիճակ է»,- ասաց Օսիպյանը: «Մեր պրակտիկան էնպիսին ա, որ իջնելու պրոցեսը կապվում է կոռուպցիայի հետ՝ իջանք, քայլենք, մտնենք կողքի անտառը, դուրս գանք»,- կատակեց Փաշինյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում, հարցեր կան ու պետք է շարունակենք քննարկումները, որովհետև ձեր խոսքերից ստացվում ա՝ վարորդը կարա դուրս գա, կարա դուրս չգա, ոստիկանը կարա պահանջի, կարա չպահանջի: Ես սա հանում եմ օրակարգից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր