Որոնք են կենդանակերպի ամենաանկանխատեսելի ու խենթ նշանները          Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա       Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, հույս ունենալով, որ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ    

23 նոյ 2018 16:50

Հավաքարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ դպրոցական ատեստատը կեղծելու համար

Հավաքարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ դպրոցական ատեստատը կեղծելու համարՀունաստանի դատախազությունը հետաքրքրվել է 10 տարվա ազատազրկման դատապարտված դպրոցական հավաքարարի գործով, հաղորդում է Աթենքի նորությունների գործակալությունը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել դպրոցական ատեստատը կեղծելու համար, որտեղ նա նշել է, որ հինգի փոխարեն վեց դասարան է ավարտել: 1996թ., կեղծված փաստաթղթերի շնորհիվ, նա հունական Վոլոս քաղաքի դպրոցներից մեկում մասնակցում է հավաքարարի թափուր տեղի մրցույթին, որտեղ և աշխատում է հետագա 20 տարիներին:
53-ամյա կինը բացատրել է, որ այդ քայլին է գնացել անբավարար դրամական միջոցների և ընտանիքի՝ երեխաների ու հաշմանդամ ամուսնու կարիքները հոգալու անհրաժեշտությունից դրդված:
Առաջին ատյանի քաղաքային դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղադրելով խարդախության և պետությանը 120 հազար եվրո վնաս պատճառելու մեջ: Հետագայում վերաքննիչ դատարանը կրճատել է պատժաչափը՝ սահմանելով 10 տարի: «Հանցագործը» պատիժը կկրի Ֆիվա քաղաքի բանտում:
Դատարանի որոշումը տարաձայնությունների ալիք է բարձրացրել Հունաստանում: Հասարակական կազմակերպությունները վրդովվել են չափից դուրս խիստ պատժից: Հունաստանի Արեոպագի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն գործընթաց կսկսի դատավիճիռը փոխելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր