Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 16-ին          Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա       Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ    

23 նոյ 2018 20:05

Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար

Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համարԱյսու տեղեկացնում ենք, որ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում:

Այս ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր