Չե՞ք ուզում ձեզ խաբված զգալ.տարբերակել որակյալ շոկոլադե կոնֆետը կեղծվածից
![Չե՞ք ուզում ձեզ խաբված զգալ.տարբերակել որակյալ շոկոլադե կոնֆետը կեղծվածից Չե՞ք ուզում ձեզ խաբված զգալ.տարբերակել որակյալ շոկոլադե կոնֆետը կեղծվածից](https://hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1543004732_16-3-7-131143cookery_189.1-300x192000.jpg)
Մի քանի պարզ փորձարկումներ, որոնք տնային պայմաններում կարող են օգնել լավ շոկոլադը վատից տաբերակելուն:
Կոնֆետն ափի մեջ սեղմեք
Կակաոյի յուղը հալչում է արդեն Ցելսիուսի 30 աստիճան ջերմաստիճանի դեպքում, մինչդեռ արմավի յուղը սկսում է հալչել 40 եւ բարձր ջերմաստիճանում: Եթե կոնֆետը ձեր ափի մեջ սեղմեք, եւ այն արագ հալչի, ապա նշանակում է՝ դրա մեջ, ավելի շուտ, իսկապես կակաոյի յուղ է:
Կոնֆետը գցեք կաթով բաժակի մեջ
Եթե շոկոլադե կոնֆետի բաղադրության մեջ կակաոյի յուղ է եւ կակաոյի քերուկ, այն արագ կխորասուզվի սովորական կաթի բաժակի մեջ: Իսկ փոշուց եւ բուսական այլ յուղերից պատրաստված ցածրորակ կոնֆետը «կլողա» կաթի մակերեւույթին:
Դավիթ Պիպոյանը նախազգուշացնում է, որ այս փորձարկման անցկացումը պետք է կատարել հատկապես կաթով, ջուրն այս գործում չի համապատասխանում:
Կոնֆետը դրեք սառցախցիկի մեջ
Լավ, իսկական շոկոլադը սառցախցիկում սպիտակում է, իսկ վատ կամ կեղծված կոնֆետի գույնը, ավելի շուտ, չի փոխվի:
Գնահատեք շոկոլադի արտաքին տեսքը
Լավ շոկոլադը փայլում է, մինչդեռ ցածրորակ շոկոլադե կոնֆետները, որոնց մեջ կակաոյի յուղ եւ կակաոյի քերուկ չկա, անփայլ են:
Ի վերջո, բաղադրությունը կարդացեք
Կոնֆետների մեծ մասի փաթեթի վրա արտադրողները միանգամայն ազնվորեն նշում են բաղադրությունը: Ճիշտ է, սպառողների մեծ մասը այն երբեք չի կարդում: Փորձագետի խոսքով՝ լավ շոկոլադի մեջ ընդամենը երեք բաղադրիչ կա՝ կակաոյի քերուկ, կակաոյի յուղ եւ շաքար: Վատորակի մեջ կակաոյի քերուկի փոխարեն՝ լավագույն դեպքում կակաոյի փոշի է, իսկ կակաոյի յուղի փոխարեն՝ էժանագին բուսական յուղեր: Քանի որ արմավի յուղը շատ էժան է, շատ արտադրողներ գերադասում են հենց դա օգտագործել, իսկ փաթեթի վրա նշում են՝ «բուսական յուղ»:
Լավ շոկոլադը ցածրորակից գրեթե կրկնակի թանկ է, սակայն բազմակի ավելի օգտակար է: Ուստի ավելի լավ է շոկոլադ հազվադեպ ուտել, սակայն ամենալավն ընտրել: