Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 նոյ 2018 12:59

ՀՀ-ում բոլորը երկար կյանք կունենան.Փաշինյանը չբացառեց` ընտրվող խորհրդարանը կարող է կարճ կյանք ունենալ

ՀՀ-ում բոլորը երկար կյանք կունենան.Փաշինյանը չբացառեց` ընտրվող խորհրդարանը կարող է կարճ կյանք ունենալԴավիթ Շահնազարյանի և Հանրապետականի համար ընտրությունները վաղուց տապալված են: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, որ այս երթով Փաշինյանը ցանկանում է տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պետք է ձևավորվի ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն:

Փաշինյանը խոսեց նաև Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարության մասին, որ այս խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք պետք է ունենա, քանի որ հեղափոխությունից հետո հիմնական փոփոխությունները չեն կատարվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԸՕ-ն փոխելուն, ՀՀԿ-ի հեռանալուն և այլն: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ՀՀ-ում բոլորը երկար կյանք կունենան, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, այն ընտրվում է գործելու համար և կգործի իր ամբողջ ժամկետով, եթե այլ անհրաժեշտություն չառաջանա. «Դա ժողովրդի որոշումն է, որևէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ունենալու է ժողովրդի վստահության մանդատը և այս խորհրդարանի հետ պետք է բոլորը հաշվի նստեն: Ընտրությունները լինելու են ազատ, թափանցիկ, արդար: Միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանը հեղափոխությունից հետո արդեն իսկ ազատ համացանց ունեցող երկիր է և Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի վրա է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ, ժողովրդի մանդատով ընտրված»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր