Չարենցավանում ջերմոց է փլnւզվել, քաղաքացին մնացել է փլատшկների տակ          Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել       Մի քանի երկրների նավեր Թեհրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով    

24 նոյ 2018 19:30

Սուրճը և թեյը վնասակար են հղիների համար

Սուրճը և թեյը վնասակար են հղիների համարԿոֆեինը հղիների շրջանում պտղի փոքրացման պատճառ է դառնում: Դա պարզել են իռլանդացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition պարբերականում:
941 հղի կնոջ տվյալները ցույց են տվել, որ կոֆեինի օրական յուրաքանչյուր ավելորդ միլիգրամը հղիության առաջին երեք ամսում պտղի չափսը նվազեցնում է 72 գրամով: Իսկ կոֆեինի հիմնական աղբյուրներ են սուրճը և թեյը:
Կոֆեին գործածած մայրերի նորածինները մյուսներից 170 գրամով նվազ են կշռել:
Մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս օրական 200 միլիգրամից ավելի կոֆեին չօգտագործել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր