22:00 - Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 16-17         21:30 - Տեսանյութ.Կոլումբացի պատգամավորները հարաբերություններ են պարզել՝ գործընկերների վրա առնետներ նետելով      21:15 - Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են    

25 նոյ 2018 21:35

«Ճոյտ»-ը անցյալից դասեր չի քաղում, անկախ նրանից, որ իրավիճակ է փոխվել

«Ճոյտ»-ը  անցյալից դասեր չի քաղում,  անկախ նրանից, որ իրավիճակ է փոխվելԱրմավիրի մազն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից հերթական անգամ ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը, ով   մշտապես հայտնվում է աղմկահարույց պատմությունների մեջ հիշեցնենք, որ նախկինում եղել է ակտիվ ՀՀԿ-ական և իր կուսակցության   վերնախավին հաճոյանալու համար լավ ձայներ է բերել, տարբեր ճանապարհներով, բայց «տանելու, քցելու»  հետ մեծ սեր ունի: Այդ են փաստում նրա անցած ուղին՝ փորձենք դրանցից թարմացնել մի 2 դրվագ:   
 
Ճոյտը  ուրիշի ապրանքը տանելու մեջ ունիկալ է 2005թվականին  ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) իր որդու և ընկերոջ հետ կոստյումներ էր գողացել:
 
Պատգամավորի մերձավորները գողության փաստը թաքցնելու նպատակով ձերբակալության հետ կապված տարբեր վարկածներ ու պատճառաբանություններ էին շրջանառության մեջ դրել՝ Ինտերպոլի «թյուրիմացությունների» մասին:
Սակայն ԱԺ նախկին պատգամավորի անցյալը միայն այսպիսի հետաքրքիր  քրեական պատմություններով չի սահմանափակվում: Կան նաև իշխանության հետ նախկինում համագործակցելու, ապա «քցվելու» կասկածելի ինչ-որ դրվագներ, որի արդյունքում  հարկային պարտավորությունները չկատարելու համար  քրեական գործ հարուցվեց և փոխհատուցվեց պետությանը պատճառած վնասի համար: Իսկ հիշում ե՞ք տարիներ առաջ  «Արդշինբանկի» սնանկության, «Ագրոբանկի» բաժնեմասը Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին վաճառելու և «Հայխնայբանկի» սեփականաշնորհման գործընթացների վերաբերյալ աղմկահարույց պատմությունները:
 
Ժամանկին խոսվում էր, որ  այդ բանկերի սնանկացմանը նպաստել էր ԿԲ նախկին նախագահ,  և նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանը, որպեսզի այդ բանկերն անցնեն իշխող վերնախավի՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հովանավորյալների ձեռքի տակ: Հրանտ Բագրատյանն  էլ այդ գործարքները վերանայելու հարց էր բարձրացրել՝ նշելով կոնկրետ, թե ինչպես են «Ագրոբանկը» միացրել «Արդշինինվեստբանկին». «Ագրոբանկը» ընդհանրապես խայտառակ պատմություն է, վաճառվում է պատգամավորին՝ Հակոբ Հակոբյանին: 
 
Մամուլում պատմությունները շատ են «Ճոյտ»-ի անվան շուրջ, այս ամենը  նորից չէր վերհիշվի եթե այս անցյալն  ունեցող մարդը նորից չառաջադրվեր այս անգամ էլ ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով, ով ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայում  ՀՀԿ-ին ձայն բերելու համար:
 
Հակոբ Հակոբյանը միշտ ինչ-որ ձևով ինչ-որ բանի տիրանում է՝ անկախ նրանից դա նախագահի՞, թե՞ արաբների ունեցվածքն է: Իսկ մնացածը՝ հետո նրանից վերցնում, խլում են, թե չեն վերցնում, դատում, թե չեն դատում,  կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ճոյտը միշտ պատրաստ է որպես կուսակցական  պատգամավոր ընտրվել և ստացած քվեների թվով ապացուցել ու համոզել,   այդ պահին «հարազատ»  կուսակցությունը իր ռեսուրսը ավելի լուրջ հանձնարարությունների համար օգտագործի: 
 
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին  նա իր ուժերը փորձում է լարել  բոլորի դեմ նույնիսկ  իր կուսակից ընկերների դեմ, որպեսզի ցույց տա թե որքան նվիրված է, գուցէ այդ է պատճառը, որ  օրերս մամուլում հրապարակվեց  Ճոյտին   պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում, ուր  վեճ ու ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են «Ճոյտի» զավակները:
 
Հիշեցնենք, որ ոստիկանություն ահազանգողը եղել է  Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասում իրեն ծեծել են։ Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 22-ին  նույն օրը՝ ժամը 16:00-ին, Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը  սպանության սպառնալիքներ է հնչեցրել նրա ընտանիքի հասցեին: Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ին նշված հասցեում 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծել են իրեն և իր 12-ամյա որդուն:
Արդեն ժամեր անց՝ 21:20-ին, Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները: Իսկ Հ. Հակոբյանի դուստրը՝ Ն. Հակոբյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը ծեծել է իրեն՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք և դիտավորությամբ կոտրել է արձանիկները:Հ ետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ: 
Կարինե Սարգսյան
Hayacq.com

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր