Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 նոյ 2018 10:02

Երևանում ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին. կան զոհեր

Երևանում ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին.  կան զոհերՆոյեմբերի 26-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.) բախվել է ճամփեզրին կայանած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկին (վարորդը՝ Լ. Ա.): Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր