Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

28 նոյ 2018 14:17

Չի՞ ամաչում Դավիթ Շահնազարյանը.Հող հանձնողները եկել են հող պահողներին մեղադրում են հող հանձնելու մեջ

Չի՞ ամաչում Դավիթ Շահնազարյանը.Հող հանձնողները եկել են հող պահողներին մեղադրում են հող հանձնելու մեջՀՀ առաջին փոխվարչապետն այսօր՝ նոյեմբերի 28-ին, անդրադարձել է ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե գործող իշխանության քաղաքական գիծն է «իշխանություն Արցախի դիմաց»:
«Չի՞ ամաչում Դավիթ Շահնազարյանը. մարդ որը, շարունակաբար քարոզել է Ղարաբաղը հանձնելու գնով չգիտեմ ինչեր Հայաստանի երեւակայական ինչ-որ զարգացման համար, եւ հիմա այդ մարդը Սասուն Միքայելյանի մասին է խոսում: Սասուն Միքայելյանի մարմնի մեջ իր քաշի չափ բեկորներ կան պատերազմից մնացած, ու հայտարարում է, որ Սասուն Միքայելյանն ուզում է Ղարաբաղը հանձնել ու դա մեր գիծն է, որն ուզում ենք առաջ տանե՞լ: Ես, իսկապես, Դավիթ Շահնազարյանին մարդկայնորեն չեմ կարողանում հասկանալ: Չի՞ ամաչում էդ մարդը: Ասենք, քարոզչական հնարք էլ չի դա, բարոյական սահման պետք է լինի, որը չարժի անցնել:


Իսկ բոլոր նրանց, որոնք հետեւողականորեն ուզում են ասել, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը, ՔՊ-ն պատրաստվում են Ղարաբաղը որեւէ կերպ հանձնել, այդ մարդիկ թող հույս չունենան, թող ապատեղեկատվություն չտարածեն: Հող հանձնողները եկել են հող պահողներին մեղադրում են հող հանձնելու մեջ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան արցախյան ազատամարտը, Արարտ Միրզոյանն ասաց. «Սասուն Միքայելյանը նկատի ուներ հետեւյալը. եթե մենք կարողացանք ազգովի համախմբվել եւ հաղթել արտաքին թշնամուն, իսկ միշտ արտաքին թշնամու դեմ համախմբվելն ավելի հեշտ է, էլ ավելի շատ պիտի կարեւորենք այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը կարողացավ ճկված մեջքը շտկել եւ իր զարգացման համար ներքին հաղթանակ տանել: Միթե կա մարդ, որի համար դա պարզ չէ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր