Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

29 նոյ 2018 20:35

5 նախազգուշացնող նշան, որ սիրտը լավ չի աշխատում

Սրտի աշխատանքի խանգարումների դեպքում սովորաբար նկատվում են ախտանշաններ, որոնք ժամանակին նկատելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում հնարավոր է խուսափել բարդություններից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս ախտանշանները վկայում են սրտի աշխատանքի խանգարման մասին:
Ցավ կրծքավանդակում և ձեռքում: Ձախ ձեռքում ցավի զգացումը սրտի նոպայի հիմնական նշաններից է: Եթե պարբերաբար ցավն անհանգստացնում է ձեզ, դիմեք մասնագետի օգնությանը:
Քրոնիկական հազ: Պարբերական հազը կարող է վկայել սրտային անբավարարության կամ թոքերի աշխատանքի խանգարման մասին: Ամեն դեպքում այս ախտանշանն անուշադրության մատնել չի կարելի:
Ոտքերի այտուցվածություն: Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում ավելորդ հեղուկը կարող է ազդել նյարդերի վրա, այտուցների պատճառ դառնալ:
Ախորժակի վատացում, սրտխառնոց: Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդիկ հաճախ են ախորժակի անկում ունենում: Կարող է նկատվել նաև սրտխառնոց: Երբեմն այս ախտանշանները կարող են ուղեկցվել նաև ցավով որովայնի հատվածում:
Անհանգստության զգացում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տագնապայնությունը, որը պարբերաբար ուղեկցում է մարդուն, կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ավելորդ քաշը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սննդային վատ սովորությունները և մի շարք այլ գործոններ կարող են մեծացնել տագնապի աստիճանը, ինչն ազդում է նաև սրտի վրա: Մշտական սթրեսը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման, անկանոն սրտխփոցի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր