Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 փետ 2021 14:59

Ցավ կրծքավանդակում. կարո՞ղ է վերածվել կյանքի համար վտանգավոր հիվանդության

Երբեմն կրծքավանդակի ցավը կարող է մկանների լարվածության պատճառ լինել, սակայն կարող է վերածվել կյանքի համար վտանգավոր հիվանդության:


Այն մասին, թե որք դեպքերում կարող է կրծքավանդակի ցավ զգացվել, պատմել են Fit for Fun (Գերմանիա) պորտալի փորձագետները:


Մշտական ծակող ցավը կարող է մկանային լարվածության պատճառ լինել, սակայն կարող է նաեւ ոսկորների կամ հոդերի ցավի պատճառ լինել:  
Կրծքավանդակում այրոցը կարող է կերակրափողի հիվանդության ախտանիշ լինել:
Սրտի նոպայի ժամանակ կարող է սուր ցավ զգացվել ճնշմամբ եւ դժվարացած շնչառությամբ կամ կրծքավանդակի ցավով շնչելիս: Սուր ցավը կարող է  ուղեկցվել քրտնարտադրությամբ, սրտխառնոցով:
Ստենոկարդիան կարող է կրծքավանդակի ճնշող ցավի պատճառ լինել, որը հաճախ առաջանում է ֆիզիկական կամ էմոցիոնալ լարվածության պատճառով:
Կրծքավանդակում սուր եւ ահագնացող ցավը կարող է պլեւրոպնեւմոնիայի նախանշան լինել:
Եթե ցավը սկսվում է աստիճանաբար եւ ուժգնանում, ապա դա կարող է չարորակ ուռուցքի նախանշան լինել:
Կրծքավանդակի ցավ թոքերի հիվանդության ժամանակ


Թոքերի հիվանդությունը ոչ միշտ է կրծքավանդակի ցավ առաջանցում, քանի որ թոքային հյուսվածքը զգայուն չէ ցավի նկատմամբ: Ցավի նկատմամբ զգայուն թոքերի հատվածները ներառում են պլեւրա, շնչառական կոկորդ, մեծ բրոնխներ եւ մեծ թոքային անոթներ: Այդպիսով ,միայն թոքային հյուսվածքը խոցող թոքաբորբը կարող է անցավ լինել, իսկ ոչ մեծ պլեւրիտը ուժեղ ցավ է առաջացնում:


Կրծքավանդակի ցավ սրտային հիվանդությունների ժամանակ


Սրտամկանի ոչ բավարար մատակարարումը թթվածնով կարող է ցավային զգացում առաջացնել: Ցավ ը սովորաբար նկարագրվում է որպես այրող կամ ճնշող եւ խորանում ֆիզիկական սթրեսի ժամանակ: Եթե կորոնար զարկերակի ճյուղը փակվում է, սրտային նոմա է տեղի ունենում սրտամկանի հյուսվածքի մահվամբ, ինչը կարող է սուր ցավ առաջացնել կրծքավադակում:


Կրծքավանդակի ցավի անվնաս պատճառներ


Մկանային լարվածությունը եւ ողնաշարի կամ խողային հոդերի խցանումը երբեմն կարող է տհաճ զգացողություններ առաջացնել: Նման ցավերը սովորաբար կախված են շարժից կամ ուժգնանում են ճնշումից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր