Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 դեկ 2018 15:06

Բաքվի դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում. Նրանք պահանջում են «օկուպացված հողերի» ազատագրում

Բաքվի դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում. Նրանք պահանջում են «օկուպացված հողերի» ազատագրումՅուրաքանչյուր զինված հակամարտության առանցքային հարցը ռազմական գործողությունների դադարեցումն է, հրադադարի հաստատումը և խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելը։
Ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր հարցը Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածը կարևոր չէ:
Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» առաջին նիստի ժամանակ այսօր ասաց արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ արտգործնախարարության վետերանների խորհրդի նախկին նախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
«Այս հակամարտությունը երկու առանձնահատկություն ունի, առաջինն այն է,որ Արցախյան հակամարտությունը հետխորհրդային մյուս բոլոր հակամարտություններից ավելի հին պատմություն ունի։ Այն աստիճանաբար քաղաքականից վերածվեց ռազմականի։ Պատերազմը դաժան էր, Ռուսաստանն ու Իրանն առաջինը միջնորդեցին, հետո միջնորդեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ռուսաստանը համոզեց հակամարտության կողմերին դադարեցնել զինված հակամարտությունը, մենք տեսանք, որ ստորագրվեց զինադադարի մասին պայմանագիր:
Այս հակամարտության երկրորդ առանձնահատկությունը յուրահատուկ կոնֆիգուրացիան է։ Հետխորհրդային տարածքում բոլոր մյուս հակամարտությունները երկու կողմ ունեն, իսկ այս հակամարտությունը երկու կողմի հարց չէ, Ղարաբաղն ունի իր ինքնուրույն դերը, մասնակցում էր բանակցություններին, որովհետև որոշվում էր հենց Ղարաբաղի ճակատագիրը»,- նշեց բանախոսը։
Նա ուրախալի համարեց այ փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
«Իսկ ահա Ադրբեջանում իրավիճակը միանշանակ չէ։ Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում։ Նրանք պահանջում են, այսպես կոչված, «օկուպացված հողերի» ազատագրում։ Բաքվի՝ փոխզիջումների չգնալու պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմը դառնում է այս հարցի չլուծման կողմնակից։ Այս մեռյալ վիճակը կարծես դուր է  գալիս Բաքվի իշխանություններին, քանի որ թույլ է տալիս ի ցույց դնել իրենց «հայրենասիրությունը»։ Ես հասկանում եմ՝ ադրբեջանցիները շատ ծանր են ընդունում իմ գնահատականները։ Հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացում քիչ թե շատ պարզ է։ Նա փոխզիջումային տարբերակներ է փնտրում և  բացառում է ուժի կիրառումը»,- ասաց Վլադիմիր Կազիմիրովը։
Նրա խոսքով, Բաքուն պատրաստ չէ փոխզիջումների, իսկ եթե պատրաստ չէ փոխզիջումների գնալ, նշանակում է՝ պատրաստ չէ ապահովելու անվտանգությունը, նշանակում է՝ նրան ձեռնտու է, որ հակամարտությունը չհանգուցալուծվի՝ մանալով սառեցված վիճակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր