Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

03 դեկ 2018 11:48

Համաձայնություն են տվել Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելուն, կալանավորելուն

Համաձայնություն են տվել Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելուն,  կալանավորելունԱզգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել՝ գլխավոր դատախազի՝ Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ, որում ասվում է.
«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:
Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր