Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

03 դեկ 2018 17:38

ՌԴ դեսպանատան պարզաբանումը Գյումրիում կնոջ սպանությանը ռուս զինվորականի առնչության մասին

ՌԴ դեսպանատան պարզաբանումը Գյումրիում կնոջ սպանությանը ռուս զինվորականի առնչության մասինՏեղեկությունը, որ ռուսական 102-րդ բազայի զինծառայողն է սպանել Գյումրի քաղաքի բնակչին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի դեսպանատունը հայտնում են, որ ոստիկանության ձերբակալած զինծառայողը, ըստ իր ունեցած տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին ծառայության չի եղել: Այդ դեպքում ըստ կանոնակարգի՝ ռուս զինծառայողները պարտավոր են տեղյակ պահել հայկական իրավապահ մարմիններին: Հենց իրավապահների ցուցակում նրա անունը գրանցելն է պատճառ է դարձել, որ նրան ներգրավեն աղմկոտ պատահարին:
«Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ռուսական գլխավոր հյուպատոսության և Հայաստանի ոստիկանության հետ պարզել է, որ ռուս զինծառայողի մեղավորության աստիճանը չի բացահայտնվել», – հայտնում են Սպուտնիկ Արմենիայից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր