Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 դեկ 2018 15:30

Ոչ մի չինովնիկ իր կերածը, իր լափածը չի մարսելու,դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա»

Ոչ մի չինովնիկ իր կերածը, իր լափածը չի մարսելու,դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա»Մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը Աշատարակում։
ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որը ՀՀԿ-ին անվանել էր «հանցագործների բանդա»։

«Դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե «բոլոր սերմացու գողացող մկներին բերելու են դատարան»։
«Ու եթե թվում է, թե սերմացու գողացող մկները դատարաններում ճուտեր են դրել իրենց նման սերմնացու գողացող չգիտեմ ինչերին...ԱԺ-ն քաղաքական մարմին է ու Կառավարությունն ունի բոլոր լծակները՝ դատական համակարգում նույնպես, ի վերջո, հեղափոխություն անելու, որովհետև ՀՀ դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում թալանչի դատավորները ու նրանց էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության», - ասաց նա։
Նա շեշտեց՝ անարդար վճիռ կայացնող դատավորները «չեն մարսելու»։
«Ոչ մի չինովնիկ իր կերածը, իր լափածը չի մարսելու։ Եթե մեր կառավարության ժամանակ կլինեն այդպիսի մուտանտներ, այդ մուտանտների տեղը բանտում է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր