Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 դեկ 2018 13:57

«Բաղնիքի Արմանի» ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողները թաղային հեղինակություններ են

 «Բաղնիքի Արմանի» ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողները թաղային հեղինակություններ են
armtimes.com -ի տեղեկություններով՝Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողներից մեկը թաղային հեղինակություն «Պոնտյո» մականունով հայտնի Պետրոս Հարությունյանն է: Վերջինս իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ երեկ մտել է «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել տնօրենի՝ «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոնտյոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Պոնտյոն ու նրա մյուս եղբայրը՝ Հակոբը, այժմ իրավապահների կողմից որոնվում են: Հաջողվել է  ճշտել, որ թաղային հեղինակությունն ու նրա եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը, նախկինում դատապարտված են եղել:
Ավելի վաղ՝ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ։ Պարզվել են մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ ապօրինի պահվող ատրճանակով կրակողի, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: 
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր