Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

05 դեկ 2018 14:29

Մեղսակից մի դառեք Փաշինյանին.Ինձ ու հազարներին չկարողացավ կանգնեցնել ԽՍՀՄ-ը՝ իր բանակով, բանտերով, ԿԳԲ-ով

Երեկոյան 21:45-ի սահմաններում զանգ ստացա ԱԱԾ-ից: Զանգողն ինձ հարցրեց, թե երբ տանը կլինեմ, ինչ-որ բան ուներ հանձնելու, ասացի, որ առավոտյան բերեն, սակայն ասացին, որ շուտ է պետք հանձնել: Դրանից հետո ես ասացի, թե որտեղ եմ գտնվում ու խնդրեցի ներկայանալ վկայականներով: Քիչ անց ներկայացան երկու երիտասարդ, շատ կիրթ, ցույց տվեցին վկայականները, խնդրեցին վերցնել մի թուղթ, որով ինձ հրավիրում էին ԱԱԾ, դա ծանուցագիր չէր: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնացող Դավիթ Շահնազարյանը, ում ԱԱԾ-ն պարզաբանում տալու է կանչել:

Շահնազարյանը հայտարարեց, որ որոշել էր գնալ. «Եթե այլ կառույց լիներ, ես կամ կպատռեի այդ թուղթը, ինչպես արդեն այս տարի եղել է, երբ ՀՔԾ-ից էին ուղարկել: Ես այդ թուղթը չէի վերցրել, ոստիկանությանն էլ ամոթանք էի տվել: Իմ երեկվա ստացած փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսում իմ ասածը, որ ներկայիս կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ձևակերպել եմ՝ իշխանություն Արցախի փոխարեն: Եթե ես դա 27-ին եմ արել, ինչո՞ւ եք հիմա կանչում: Որովհետև երեկ վարչապետը դա ուղղակիորեն հրահանգեց: Հիշեցնեմ, որ երեկվա իմ ասուլիսում ես ասացի՝ եթե իմ ասածները չեն համապատասխանում իրականությանը, թող վարչապետը գա Հ1 ուղիղ եթերով ասի դա: Իսկ վարչապետը, ըստ էության, ասել է՝ գնա Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում»:
Շահնազարյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ներկայիս իշխանություններն իրականացնում են իր նշած քաղաքականությունը՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն. «Փաստաթղթում նրանք իրավական գնահատական են տվել դրան: Ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս: Ես տվել եմ քաղաքական գնահատական և պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Ինչո՞ւ վարչապետը երեկ վախեցավ գալ, հո չէր գալիս ցուցմունք տալու: Դեռ շուտ է, բայց նա դեռ ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակում: Սա սպառնալիք չէ, սա խոստում է: Գալու է այդ օրը, որ նա սկսելու է ցուցմունք տալ, այդ դեպքում իրավական մարմինները կտան իրավական գնահատական»:

Խոսելով ևս մեկ պատճառի մասին, թե ինչու էր ինքը պատրաստվում գնալ ԱԱԾ՝ Շահնազարյանն ասաց, որ ինքը ղեկավարել է այդ կառույցը. «Իմ ղեկավարումից հետո արդեն 23 տարի է անցել: Եթե դուք նկատել եք, 23 տարվա ընթացքում որևէ բացասական գնահատական այդ կառույցին չեմ տվել: Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ չկան, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք կապ չունեն պետության հետ և պաշտպանում են Փաշինյանի շահերը: Սա քաղաքական  հետապնդում է՝ ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն վիճակում, որում գտնվում է վարչապետն ու նրա կողքին կանգնածները, ինքներդ կարող եք գնահատել: Զրահաբաճկոններ չկան, մնացել են մերկ մարմինները: Դա ապացուցում է նրանց ողջ կեցվածքը: Այն, ինչ նրանք պատրաստվում են անել Արցախի հարցում, մենք թույլ չենք տա: Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետև ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին, ամեն ձայնը, որը կգնա նրանց, կլինի կրակոց Արցախի վրա: Ով իրեն չի համարում ՀՀ քաղաքացի, դա արդեն իրենց գործն է»:

Խոսքի վերջում Շահնազարյանը կոչով դիմեց ոստիկանությանը, անվտանգության աշխատակիցներին և ողջ համակարգի աշխատողներին. «Մի արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք: Պետք է պաշտպանեք պետությունը մեծագույն չարիքից, որը կոչվում է հեղափոխություն: Սրանից հետո ինձ նման թղթեր չուղարկեք, որովհետև չկա իմ նախկին վերաբերմունքն ԱԱԾ-ի նկատմամբ: Ուղարկեք ծանուցագրեր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր: Ինձ, ու հարյուրներին, հազարիներին չկարողացավ կանգնեցել ԽՍՀՄ-ը՝ իր բանակով, բանտերով, ԿԳԲ-ով: ՄԻ հատ խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք: Այս վարչախմբի իշխանությունը լինելու է ավելի կարճ, քան դուք կարծում եք: Մեղսակից մի դառեք Փաշինյանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր