Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 դեկ 2018 16:30

Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն

ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը այսօր հրավիրվել է ոստիկանություն։ Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Նրանց փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու. «Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն համացանցով սպառնալիքներ են հասցրել, այդ իսկ պատճառով այսօր հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն ներկայացնելու»,-ասացին ոստիկանությունից:
Հիշեցենք, որ դեռ հոկտեմբերին Արփինե Հովհաննիսյանը դիմել էր ոստիկանություն իրեն ուղղված սպառնալիքների համար՝ միաժամանակ հայտնելով, որ հետեւողական է լինելու նման դրսեւորումներին. «Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց նկատմամբ։ Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական(հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր