Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

05 դեկ 2018 16:48

Փաշինյանը Շահնազարյանին շառլատան է անվանում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Շահնազարյանը  մեղադրել է իրենց ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ:
«Սա պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է», - ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր