«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 դեկ 2018 20:35

Չորս սենյակային բույս, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր բնակարանում

Գիտնականները խորհուրդ են տալիս. այն տարածքներում, որտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում, պետք է առնվազն երեք սենյակային բույս ունենալ։ Սենյակային ծաղիկները պետք է ընտրել ոչ միայն գեղեցկությամբ, այլև ըստ նրանց օգտակարության։ Քաղաքային բնակարաններում այնպիսի բույսեր են անհրաժեշտ, որոնք կմաքրեն տան օդը փոշուց, մանրէներից և թունավոր նյութերից, կհարստացնեն այն թթվածնով, կհագեցնեն բույրով և ֆիտոնցիդներով։ Պետք է նաև իմանալ, որ կան բույսեր, որոնք ավելի շատ օգուտ են բերում խոհանոցում, որտեղ, որպես կանոն, բարձր խոնավություն է, տոթ է և տաք։ Կան բույսեր, որոնք օգնում են առողջացնել մթնոլորտը աշխատասենյակում՝ հանելով համակարգչի, սքաների և հեռուստացույցի էլեկտրամագնիսական ճառագայթման բացասական ազդեցությունը։ Կան սենյակային բույսեր, որոնք շատ օգտակար են ննջարանում։
1. Քլորոֆիտում
Այս ծաղիկը տարածքները առողջացնելու առումով իսկական չեմպիոն է։ Մի քանի նման բույսը լրիվ բավարար է բնակարանում առկա սինթետիկ նյութերի արտանետած ֆորմալդեգիդը կլանելու համար։ Իսկ եթե ծաղկամանների մեջ նաև ակտիվացված ածուխ դնենք, քլորոֆիտումի մաքրող հատկությունները մի քանի անգամ կավելանան։ Այս սանիտարը սպանում է նաև վնասակար մանրէներին։ Ի դեպ, պատահական չէ, որ քլորոֆիտումները երբեք չեն ախտահարվում վնասատուներով։
2. Ֆիկուս
Օժտված է ֆիտոնցիդային հատկություններով, մաքրում է օդը թունավոր նյութերից, այդ պատճառով էլ խոհանոցի կամ պատուհանները դեպի բանուկ փողոց դուրս եկող սենյակի համար սա իսկական հրաշք է։ Ֆիկուսը նաև խոնավեցնում է օդը և հարստացնում է այն թթվածնով։
3. Խորդենի
Խորհուրդ է տրվում պահել ննջարանում։ Խորդենու արտադրած օգտակար միացությունները հանգստացնող հատկությամբ են օժտված, ինչը շատ կարևոր է սթրեսի և անքնության դեպքում։ Նա նաև կենսաբանական ակտիվ նյութեր է արտազատում, որոնք սպանում են ստաֆիլոկոկներն ու ստրեպտոկոկները, դեզինֆեկցում են տարածքները և քշում են ճանճերին, այնպես որ խոհանոցում էլ այն շատ տեղին կլինի։ Բույսը քմահաճ չէ և շատ արագ բազմանում է։
4. Ալոե
Այս բույսը գիշերը թթվածին է արտադրում և կլանում է ածխաթթու գազը, այդ պատճառով էլ նրա իսկական տեղը ննջարանում է։ Բացի այդ, ալոեն իսկական շտապ օգնություն է տան մեջ։ Լվացած տերևները կարելի է դնել արյունահոսող կամ վարակված վերքի վրա։ Ալոեի հյութն օգնում է գլխացավերի և մրսածության դեպքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր