11:18 - Հայերին արտաքսում են Եվրոպայից՝ Նույնիսկ փաաստաթղթերը պատշաճ վիճակում գտնվողներին         10:59 - Բակո Սահակյանը հեռանո՞ւմ է․ Արցախում հասունանում են արտահերթ զարգացումներ      10:43 - 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան.«Հրապարակ»    

06 դեկ 2018 14:50

Երբ ՀՀԿ-ն ասում է՝ մեր ընտրողներն ունենք, երևի դրա համար հիմքեր գոյություն ունեն

Երբ ՀՀԿ-ն ասում է՝ մեր ընտրողներն ունենք, երևի դրա համար հիմքեր գոյություն ունեն«Հիմա, քանի որ ընդդիմությունը եկել է իշխանության, իշխանությունն էլ դարձել է ընդդիմություն՝ քաղաքական դաշտում խառնաշփոթ է ստեղծվել: Բոլոր դեպքերում՝ քաղաքական ուժերը հաշտվել են, որ «Իմ քայլը» դառնալու է ԱԺ հիմնական քաղաքական ուժը, մնում է տեսնել, թե ո՞վ կլինի լավագույն ընդդիմադիր կուսակցությունը: Բոլորը խոսք են տալիս, որ կլինեն կառուցողական ընդդիմություն, կօգնեն իշխանությանը ճիշտ լուծել խնդիրները: Ցանկացած մենիշխանություն ժամանակի ընթացքում այլասերվում է, որովհետև կողքին զսպող ուժ չի լինում: Դրա համար հեղինակավոր ընդդիմություն ունենալը կարևոր է: Մեզ պետք չէ մեջքը ծռած ընդդիմություն: Երբ նայում ենք երկրորդ, երրորդ տեղերի հավակնորդներին՝ պարզ է, որ այստեղ կապ ունեն դեմքերը, որովհետև շատերը ծրագրերի մեջ չեն խորանալու, նայելու են  դեմքերին: Այս տեղերի համար կարող են հավակնել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Մենք»-ը, հնարավոր է՝ նաև «Լուսավոր Հայաստանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգն ասում է՝ իրենց կանխատեսումներով՝ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսն էլ որ գնա ու մասնակցի ընտրություններին՝ լավ կլինի, որովհետև այդ օրն անձրև է գալու, կարող է շատերը տնից դուրս չգան, մեկ էլ տեսար՝ անձրևանոց չունեցան…

168.am-ի հարցին՝ 1-ին ու 2-3-րդ տեղերի նման բաշխումը ո՞ր ժամանակամիջոցում, ո՞ր օրը կատարած սոցիոլոգիական հարցումներն են ցույց տվել, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.
«Հարցումներն արվել են դեկտեմբերի սկզբին: 2-3 հարցումների ժամանակ տարբեր մարզերում եղել եմ խորհրդական, հուշել եմ՝ ոնց հարցումներն անցկացնեն: Ուղղակի, քանի որ տվյալներն իմը չեն, հրապարակման ենթակա չեն»:
Մեր հաջորդ հարցին՝ քանի որ մասնակցել եք հարցումներին, ինչպիսի՞ն է եղել 11 ուժերի վերաբերյալ հասարակության կարծիքը՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.

«Մի մասը կարծում է, որ որևէ բան կփոխվի: Նրանք գործազուրկներն են,  ֆինանսական ծայրահեղ վիճակում գտնվողները: Հեղափոխությունը ստեղծեց  նոր ընդդիմություն. դա պաշտոնազուրկների դաշտն է: 510 համայնքներում ունեինք ՀՀԿ-ի կողմից նշանակված գյուղապետ, քաղաքապետ, ովքեր պաշտոնանկ են արվել: Նրանք ունեն հարազատներ, և այլն: Կարող է մի մասն առնետի նման թռնի, մի մասն էլ կարող է մնա: Եվ, երբ ՀՀԿ-ն ասում է՝ մեր ընտրողներն ունենք, երևի դրա համար հիմքեր գոյություն ունեն»:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր