Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

06 դեկ 2018 16:30

29–ամյա տղամարդը գումար է պահանջել՝ սեռական հարաբերության տեսանյութը չհրապարակելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Լուսինե Հ.-ն և հայտնել, որ Սյունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչ, 29-ամյա Նաիրի Գ.-ն այս տարվա հունիսին իրեն հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։
Ըստ նրա՝ միաժամանակ տղամարդը խաբեությամբ իրենից վերցրել է իր ոսկեղենը և այն գրավադրել բանկերից մեկում: Լուսինե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Նաիրի Գ.-ն ներկայումս ոսկեղենը վերադարձնելու համար իրենից պահանջում է 300 հազար դրամ՝ սպառնալով, չտալու դեպքում համացանցի միջոցով կհրապարակի իրենց մասնակցությամբ գաղտնի նկարահանած սեռական հարաբերության տեսանյութը:
 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրի Գ.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները բազմակողմանի բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ.-ն սովորում է Երևանում գործող պետական բուհերից մեկում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր