Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 դեկ 2018 19:10

Զբոսաշրջիկ կինը վրեժ է լուծել լոգարանում իրեն գաղտնի նկարահանած տղամարդուց

Զբոսաշրջիկ կինը վրեժ է լուծել լոգարանում իրեն գաղտնի նկարահանած տղամարդուցHilton Worldwide հյուրանոցների ցանցի այցելուն 100 մլն դոլարի հայց է ներկայացրել հյուրանոցին այն բանից հետո, երբ այլասերված տղամարդը թաքնված տեսախցիկով նկարահանել է կնոջը լոգարանում՝ գրում է Fox News-ը։
Չիկագոյի բնակչուհին 2015թ․ Նյու Յորքի Hampton Inn հյուրանոցում հանգստանալիս տեղյակ չի եղել, որ ինչ-որ մեկը գաղտնի հետևում է իրեն։ 2018թ․ անհայտ անձը կապ է հաստատել կնոջ հետ և սկսել շանտաժի ենթարկել նրան։
«Ես այլասերված եմ։ Ես ոչ ոքի չեմ նեղացնի։ Ինձ պարզապես դուր է գալիս նայել։ Խոստացիր ինձ անձնական շոու, այլապես ես կտարածեմ այս կադրերը ողջ համացանցում»,- գրել է տղամարդը։
Որոշ ժամանակ անց նա սկսել է տեսանյութից կադրեր ուղարկել կնոջ գործընկերներին և պարտադրել է վճարել իրեն 1000 դոլար, որպեսզի դադարեցնի դա անել։ Կինը ստիպված է եղել դիմել դատարան։
Իրավապահները համարում են, որ տղամարդը հյուրանոցի աշխատակից է, և այդ կինը նրա առաջին զոհը չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր