Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

07 դեկ 2018 16:48

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել․ Պեսկով

«Ո՛չ, հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է»,-ՀԱՊԿ քարտուղարի նշանակման խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ փաստացի հերքելով Բելառուսի նախագահի խոսքերն ու հաստատելով Հայաստանի վարչապետի խոսնակի մեկնաբանությունը։
Մինչ այս՝ երեկ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե հարցը լուծված է, և քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Ավելի ուշ այդ հայտարարությունը հերքեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարն ու ասաց, որ այդ հարցը լուծված չէ։
Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։
Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ Աստանայում կայացած հանդիպման ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը շարունակաբար հետաձգվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր