Օղին օգտակար է առողջության համար. գիտնականների հետազոտությունների արդյունքները

Այսօր օղին աշխարհում ամենահայտնի ոգելից խմիչքներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ այն կորցրել է առողջության համար իր բոլոր դրական հատկանիշները։ Քիչ քանակությամբ օղու օգտագործումը որոշ բարենպաստ հետևանքներ կարող է առաջացնել։
1. Ախտահանիչ միջոց, հակաթույն և հականեխիչՍա հրաշալի ախտահանիչ միջոց է, հակաթույն ու ազդեցիկ հականեխիչ, հատկապես՝ լնդերի և ատամների համար։ Այս սպիրտային խառնուրդը միջատների կամ կենդանիների խայթոցներից հետո պաշտպանում է վարակնեից, ախտահանում է վերքերը։ Օղու հիմքով պատրաստում են թրմօղիներ և բալզամներ, որոնք արագացնում են վերքերի լավացումը։
2. Հակասթրես
Ոչ մեծ չափաբաժինն օգնում է հանգստանալ։ Գիտական տվյալներն ապացուցում են, որ ալկոհոլն օգնում է արագ ու արդյունավետ իջեցնել սթրեսի մակարդակը։ Մեկ փոքրիկ բաժակ օղին օգտակար է նաև քնի բարելավման և ուղեղի հանգստացման համար լարված ու զգացմունքային օրվանից հետո։
3. Մազերի և մաշկի խնամքի միջոց
Մաշկը մաքրող մի շարք միջոցներ ալկոհոլ են պարունակում։ Այն օգնում է մաքրել խցանված ծակոտկենները, իսկ գլխի մաշկին՝ ազատվել տոքսիններից, կանխել թեփը և նպաստել մազերի առողջ աճին։
4. Բուժում է արթրիտը
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ օղին իսկապես ունակ է օգնելու հաղթահարել ռևմատոիդ արթրիտի ախտանշանները, մասնավորապես շնորհիվ այն բանի, որ այն օգնում է նվազեցնել բորբոքումը։
5. Օգտակար է սրտի համար
Օղին խթանում է արյան հոսքի ավելացումը սրտում, շրջանառության բարելավումը և այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են ինսուլտն ու ինֆարկտը։
6. Նվազեցնում է հիպերտոնիայի առաջացման հավանականությունը
Օղին ևս մեկ առավելություն ունի. այն օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը, ինչը օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի առողջության համար։
7. Անզգայացնող և հակաբիոտիկ
Ավանդական բժշկության մեջ օղին հաճախ կիրառվում է բոլոր հիվանդությունների բուժման համար՝ սկսած թեթև գլխացավերից, վերջացրած մրսածությամբ։ Եթե հարկավոր է իջեցնել մարմնի ջերմաստիճանը, և ձեռքի տակ չկա պարացետամոլ, ապա օգնության կհասնի օղին։
Հարկավոր է ուղղակի օղով թաթախված անձեռոցիկը դնել մեծահասակ հիվանդի ճակատին, կրծքին կամ ոտքերին։
8. Մարսողության խթանիչ
Օղու չափավոր օգտագործումն օգտակար է բորբոքված աղիքի սինդրոմը բուժելու և մարսողությունը բարելավելու համար։
Այս կետերն ամենը չեն. օղին օգնում է նաև բուժել հերպեսը, ինչպես նաև ազատվել ոտքերի տհաճ հոտից։ Կա կարծիք, որ օղին կարող է կանխել նաև Ալցհեյմերի հիվանդությունն ու դիաբետը։