Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 դեկ 2018 11:26

Հասկանալով, որ անելիք ու պահանջարկ չունեն «Օրենքով գողերը» լքել են Հայաստանը մինչեւ ընտրությունները կավարտվեն

Հասկանալով, որ անելիք ու պահանջարկ չունեն  «Օրենքով գողերը»  լքել են Հայաստանը մինչեւ ընտրությունները կավարտվեն ArmLur.am-ի տեղեկություններով, ուժային կառույցների կողմից ձեռնարկվել են աշխատանքներ, որպեսզի դեկտեմբերի 9-ին`արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը որեւէ քրեական հեղինակություն կամ «օրենքով գող» Հայաստանում չլինի: Ասել է թե`բոլորին ուղարկել են «արձակուրդ»: Բայց մյուս կողմից այս իրավիճակը հետաքրքրիր է այնքանով, որ նախկին իշխանությունները մշտապես օգտվել են քրեական տարրերի եւ «օրենքով գողերի» ծառայություններից, որպեսզի ապահովեն իրենց ընտրությունների արդյունքները: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրանց համար բավականին անհարմար իրավիճակ է ստեղծել եւ իրենք էլ հասկանալով, որ անելիք ու պահանջարկ չունեն, հեռացել են երկրից կամ անհետացել են ընտրական գործընթացներից:
Այլ կերպ ասած`քրեական հեղինակությունները իջել են ջրի հատակը մինչեւ ընտրությունները կավարտվեն: Ավելին, բավականին հետաքրքիր է, որ ոստիկաններն այս անգամ աշխատում են բավականին ակտիվ ու հնարավորինս փորձում են չեզոքացնել կրիմինալի ներգրվվածությունն ընտրական գործընթացներում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր