Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

09 դեկ 2018 13:13

Աշոտյանը խախտումներ է բացահայտել՝ ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաև կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատուն է և պատգամավորության թեկնածու,  տեղեկացրեյ է  ընտրախախտումների դեպքերի արձանագրման մասին:

«Մասնավորապես՝ ընտրախախտումների դեպքեր են արձանագրվել Վանաձոր քաղաքի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) տեղամասում: Ընտրատարածքում քվեարկողներից և վստահված անձանցից տեղեկացնում են, որ ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ քվեաթերթիկը: Դեպքեր կան, որ ոչ ճիշտ դասավորությամբ են տրամադրում քվեաթերթիկները, օրինակ՝ 1-ի փոխարեն՝ 11: Առկա են նաև ուղղորդված ցուցումներ՝ ընտրել կոնկրետ կուսակցության կամ անձի, մասնավորապես՝ 4-րդ համարի քվեաթերթիկը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր