Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

09 դեկ 2018 15:25

Սե՛րժ, դու պատասխան կտաս օրենքի առաջ.Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ

Սե՛րժ, դու պատասխան կտաս օրենքի առաջ.Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ«Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդարադատություն է։ Հույս ունեմ, դու կհրավիրվես ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկը քո խոսքերը աապացուցելու, հիմնավորելու համար: Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ: Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավի քիչ լինելու մասին իմ արած հայտարարությանը, պետք է նշեմ, որ ես վերահաստատում եմ իմ խոսքերը։ Այո՛, 12 օրը շատ քիչ է, բայց պետք է քեզ ու քո գաղափարակիցներին հիասթափեցնեմ․ մենք 12 օրում էլ կարողացանք բոլորին ներկայացնել այն, ինչ կա ու բացատրել, թե մեր թիմը ինչ ներուժ ունի ու ինչեր կարող է անել։ Լավ օր եմ քեզ մաղթում, հարգելի՛ Սերժ, հույս ունեմ, որ գրառում անելուց զատ դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը՝ հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում․․․ օրինակ՝ վերջապես կգնես այն տունը, որը այսքան ժամանակ խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք»։ 

Հիշեցնենք.աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Հպարտ եմ Հայաստանի իմ եղբայրներով և քույրերով, որոնք պետք է գնան ընտրության՝ քվերակելու նոր խորհրդարանի համար, որը տարեսկզբին ազատագրվեց անարդար, կոռումպացված ռեժիմից։ Ես բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է։ Ես ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է բանտ։ Հայաստանի ժողովուրդն ուզում է և արժանի է նախկին անարդարություններից հետո արդարության, և պետք է պատասխանատվություն ստանձնի բոլորի համար: Նախագահները, որոնք միլիարդատեր են դարձել՝ օգտագործելով իրենց պաշտոնը, կոռումպացված են։ Հայաստանի թավշյա հեղափոխությունը և նոր ուղին օրինակ են, թե ինչպես երկիրը կարող է խաղաղ ճանապարհով անցնել առաջադեմ հասարակության։ Դեռ շատ անելիքներ կան, հատկապես տնտեսական առումով, բայց կարևորն այն է, որ մարդիկ սթափ են և ունեն դրա իրավունքը»: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր