Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 դեկ 2018 14:22

Հենց Ծառուկանի թիկնազորի պետը խանգարեց մեզ՝ 2-րդ տեղում լինելու համար

Հենց Ծառուկանի թիկնազորի պետը  խանգարեց մեզ՝ 2-րդ տեղում լինելու համարԿարդացեք ԿԸՀ-ի հրապարակած ծախսերի հաշվետվությունը, համեմատեք մեր ծախսերը և խորհրդարան անցած ուժերի ծախսերը, հետո համեմատեք մեր ստացած մանդատների թիվը: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նոր խորհրդարանի երեք ուժերից մեկի՝ ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իրենք չեղան խորհրդարանի երկրորդ ուժը, ինչրի մասին պնդում էին:

Մարուքյանի խոսքերով, ահավոր մեծ ռեսուրս է դրվել, իրենց դեմ սարսափելի մեծ հակաքարոզչություն է իրականացվել, ինչն իր ազդեցությունն ունեցել է. «Ունենք այն, ինչ ունենք: Ես վստահ եմ, եթե կառավարության այն հիմնադրույթը, որը կապված է բիզնեսի և քաղաքականության տարանջատման հետ, իրացվեր այս 6 ամիսների ընթացքում, ԼՀԿ-ն անկասկած կլիներ երկրորդը: Այսինքն, միակ պատճառը, որ մենք երկրորդը չենք, բիզնեսի ու քաղաքակնության միաձուլված համակարգի արգասիքն է: Այլ պատճառ չկա: Սա մեծ մասն է պատճառի, կան փոքր մասնիկներ ևս»:
Իր հերթին ԼՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցած Արման Բաբաջանյանը հայտարարեց՝ եթե Գագիկ Ծառուկանի թիկնազորի պետը չառաջադրվեր (հենց Էդուարդ Բաբայանն է ամենաշատը ձայն ստացել ԲՀԿ-ից), իսկ նա պետք է չառաջադրվեր, ԼՀԿ-ն հաստատ երկրորդ տեղը կլիներ. «Գործի են դրվել միջոցներ, որոնք ապաքաղաքական են: Մենք վստահ ենք, որ այդ գործիքները լինելու են նաև հետայսու, ինչի հետ մենք չենք կարող հաշտվել: Նոր Հայաստանում նման բան լինել չի կարող: Խոսքը ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի մասին է»:
Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ ԼՀԿ-ն Երևանում երկրորդն է, իսկ ԲՀԿ-ի ռեսուրսն ավելի շատ աշխատել է այնտեղ, որտեղ բնակչությունը սոցիալապես խոցելի է. «Դա նշանակում է, որ այդ ընտրությունը եղել է ապաքաղաքական»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր