Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

10 դեկ 2018 21:30

3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից

3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներիցՁեզ հարկավոր է ծոթորի եթերային յուղ, վիտամին E և կոկոսի յուղ: Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը կարող է օգնել պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են հյուսվածքները: Կոկոսի յուղն օգնում է խոնավեցնել մաշկը, հակաբորբոքային միջոց է: Ծոթորի եթերային յուղը ևս հակաօքսիդանտ ազդեցություն ունի, օգտագործվում է մաշկի խնամքի համար:
Բաղադրիչներ
2 պարկուճ վիտամին E
2 կաթիլ ծոթորի եթերային յուղ (եթե չեք կարողանում գտնել այս բաղադրիչը, կարող եք միջոցը պատրաստել առանց դրա)
1 թեյի գդալ կոկոսի յուղ:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ: Պահեք սառնարանում:
Դեմքին քսեք նուրբ, մերսող շարժումներով, թողեք 20-30 րոպե:
Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ քնելուց 1-2 ժամ առաջ:
Զգուշացում: Եթե մաշկը զգայուն է, յուղերը կարող են գրգռվածության պատճառ դառնալ: Մինչև օգտագործելը մի փոքր յուղ քսեք դաստակին և սպասեք մեկ ժամ: Եթե մաշկը կարմրում է, գրգռվում, սառը ջրով լվացեք ձեռքը և մի օգտագործեք այն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր