Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

05 հուն 2024 16:38

Մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն խիտ հոնքեր ունենալ

Հաստ հոնքեր ունենալու մասին երազում են շատ կանայք: 
Այդ նպատակով կարող եք մի քանի բնական միջոցներ օգտագործել:

Գերչակի յուղ: Սա մազերի աճը խթանելու լավագույն միջոցներից է: Այն սպիտակուցներ, վիտամիններ, ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք սնուցում են մազերի ֆոլիկուլներն ու խթանում դրանց աճը: Բացի այդ՝ գերչակի յուղը պայքարում է միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են խոչընդոտել մազերի աճին:
Բամբակը թրջեք գերչակի յուղով, քսեք հոնքերին, մատների ծայրերով մերսեք 2-3 րոպե: Թողեք 30 րոպե կամ ամբողջ գիշեր: Լվացեք տաք ջրով և լվացող միջոցով:
Դադարեցրեք գերչակի յուղի օգտագործումը, եթե այն գրգռվածություն կամ այրոց է առաջացնում:
 
Կոկոսի յուղ: Հաստ, գեղեցիկ հոնքեր ունենալու համար կարող եք կոկոսի յուղ օգտագործել: Այն հարուստ է սպիտակուցներով, E վիտամինով, երկաթով, որոնք նպաստում են հոնքերի աճին:
Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը, մատների ծայրերով քսեք հոնքերին: Մի քանի րոպե մերսեք՝ արյան շրջանառությունը լավացնելու համար: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լվացեք տաք ջրով:
 
Ձիթապտղի յուղ: Վիտամին E-ի շնորհիվ ձիթապտղի յուղը խթանում է մազերի աճը, հաստացնում դրանք:
Մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, քնելուց առաջ քսեք հոներին, մերսեք 5 րոպե: Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լվացեք տաք ջրով:
 
Սոխի հյութ: Սոխի հյութը ևս նպաստում է մազերի աճին: Սոխը նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հոնքերի աճի համար:
Մանրացրեք 1 սոխը, քամեք հյութը: Քսեք հոնքերին, մերսեք մոտավորապես 5 րոպե: Թողեք չորանա, լվացեք սառը ջրով:
 
Ձվի դեղնուց: Ձուն հարուստ է սպիտակուցներով: Այն օգնում է լավացնել մազերի որակը, դրանք ավելի խիտ դարձնել:
1 ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից: Դեղնուցը երկար խառնեք: Բամբակի օգնությամբ քսեք հոնքերին: 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր