Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

12 դեկ 2018 19:30

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինելԵրեւանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ամանորյա տոների ժամանակ այդ ընթացքում հանցագործությունների թվի «ավանդական ավելացման պատճառով»:
Հաղորդագրությունում նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:
«Տոների ժամանակ նաեւ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված:
Ծայրահեղականները շարունակում են զբոսաշրջային վայերում կենտրոնանալ, ինչպիսիք են՝ առեւտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, տրանսպորտային հանգույցները եւ այլ խոցելի վայրերը, որոնք հաճախ են Արեւմուտքի բնակիչներն այցելում», – նշվում է հայտարարությունում:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) այս հայտարարության կապակցությամբ իր զարմանքն է արտահայտել:
«Անհասկանալի է, թե ինչու է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում Հայաստանում հանցավորության մասին՝ հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրում եւ ամերիկացի զբոսաշրջիկների համար ամենա անվտանգ վայրերից մեկում (ըստ Պետական դեպարտամենտի):
Առավել անհասկանալի է այն, թե ինչու է մեր դեսպանատունը Հայաստանում ամերիկացիներին խնդրում զգոն լինել «անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ անհատների սպառնալիքներից», որոնք, ըստ բոլոր տվյալների, Հայաստանում երբեք չեն եղել», – նշել է ANCA-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր