Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»          Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը», ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին. «Հրապարակ»       ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին․ «Ժողովուրդ»    

13 դեկ 2018 15:35

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է ԲաքուՀայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին  հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը հայկական պատվիրակությունը ևս մասնակցել է, այդ ժամանակ մեր երկիրը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
***
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հաղորդելով այցի մասին, ընդգծում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ջերմ հարաբերություններ ունեն, և առաջիկա բանակցությունները միտված են շարունակելու կողմերի միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր