Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի       Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ    

13 դեկ 2018 18:17

Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարումՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու:
Այս մասին գրում է ria.ru-ն՝ Նազարբաևի մամուլի ծառայությանը հղումով:
Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:
«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը:
Իր խոսքում Ղազախստանի նախագահը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը:
«Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ը: Վստահ եմ՝ ձեր հանդիպումները լավ են անցել»,-ասել է Նազարբաևը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր