Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Էրդողանն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները       «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով մոտ 10 միլիոն դրամի հափշտակություն է եղել    

15 դեկ 2018 11:34

ՄԻԵԴ-ը Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի իշխանությունների հետ սկսել է հաղորդակցության ընթացակարգը

ՄԻԵԴ-ը Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի իշխանությունների հետ սկսել է հաղորդակցության ընթացակարգըՍտրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի իշխանությունների հետ սկսել է հաղորդակցության ընթացակարգը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց անձամբ Ալեքսանդր Լապշինը:
«Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը ստացել է երկրի ղեկավարությանը ներկայացված սպանության փորձի մեղադրանքով իմ դիմումը: Նրանց 3 ամիս է հատկացվել առարկություններ ներկայացնելու համար: Ինձ անկեղծորեն հետաքրքրում է, թե այդ պարոնները ինչ են առարկելու Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Նիդեռլանդներում միանգամից 4, իրարից անկախ դատաբժշկական հանձնաժողովներին, որոնք ընդունել են, որ Բաքվում ինձ հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր»,- նշեց Լապշինը:
2016-ի վերջին բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի պահանջով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելելու համար։ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվի դատարանը Լապշինին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։
Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրաման՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր