Հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները փոխանցվում են այցելուներին Այաս-Կիլիկիա ռեստորանում

Ռեստորանի տիրուհին ինքն այդ ուղղությամբ ջանք չի խնայում, փորձում է հնարավորինս պահպանել հայկական հյուրասիրության ջերմությունը՝ անձամբ դիմավորելով իր հյուրերին, նրանց հետ մտերմիկ շփում հաստատելով, հյուրասիրելով իր պատրաստած չրերը, լիկյորն ու սեփական բաղադրատոմսով քաղցրավենիքները:
Ցանկացած միջոցառում՝ լինի ծնունդ, մկրտություն, նշանադրություն, գործնական հանդիպում, թե կորպորատիվ երեկույթ, այստեղ անցնում է ամենաբարձր մակարդակով: 40-80 անձի համար նախատեսված սրահները հարմար են ցանկացած միջոցառում լավագույնս կազմակերպելու համար:
Ի դեպ, ռեստորանը հնարավորություն է ընձեռում նախապես կազմել սպասվելիք արարողության մենյուն`ընտրելով Ձեզ համար ամենահարմար տարբերակը: «Այաս-Կիլիկիա»-ում հաշվի են առնում յուրաքանչյուր այցելուի ցանկությունը` կազմելով անհատական մենյու՝ ըստ ճաշակի և նախընտրության: Եթե որոշել եք Ձեր միջոցառման հյուրասիրությունը կազմակերպել ֆուրշետի տեսքով, դարձյալ խնդիր չէ: Ռեստորանը պատրաստ է ապահովել միջոցառման թեմատիկային համապատասխան ֆուրշետ հյուրասիրություն: Իսկ մենյուի յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում է բացառապես տեղում, միայն թարմ սնունդից՝ առանց քիմիական հավելումների:
Բացի համեղ սնվելուց և լիարժեք հանգիստ վայելելուց, ռեստորանում ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին հնչում են էստրադային, ժողովրդական և քաղաքային լավագույն կատարումները:
Բավական է մեկ անգամ այցելեք «Այաս-Կիլիկիա», և կսկսեք սիրել հին իրեր, որոնք պատմություն ունեն, հին հայկական ուտեստներ, որոնց համը ոչ մի ժամանակակից ուտեստ չի կարող փոխարինել: