Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

15 դեկ 2018 15:12

Գիտնականները խմելու ջրի գլոբալ նվազում են կանխատեսում

Գիտնականները խմելու ջրի գլոբալ նվազում են կանխատեսումԳլոբալ տաքացումը երկարատև երաշտներ ու քաղցրահամ ջրի պակաս է առաջ բերելու: Նման եզրակացության են եկել կլիմայի փոփոխության մասշտաբային հետազոտությամբ զբաղվող ավստրալիացի գիտնականները, հայտնում է planet today-ը:
Նրանք ուսումնասիրել են 43 հազար օդերևութաբանական կայաններից եկած տվյալներն ու 5 հազարից ավելի ջրհոսքերը: Պարզվել է՝ չնայած նրան, որ գլոբալ տաքացումը հաճախ էքստրեմալ անձրևներ է առաջացնում, բայց մեծ գետերի ջրի մակարդակը գնալով իջնում է:
Ապագայում այս գործոնը մասշտաբային երաշտների է հանգեցնելու, որոնք էլ հողի աղետալի անպտղության պատճառ են դառնալու:
«Մենք գործ ունենք այսպես ասած հողերի պարադոքսալ չորացման հետ: Այսինքն՝ անձրևները շատանում են, բայց չոր հողն ավելի շատ ջուր է ներծծում, իսկ հոսող ջրի քանակությունը, հակառակը, փոքրանում է: Համապատասխանաբար, լուրջ վտանգ է առաջ գալիս ջրամատակարարման համար: Իրավիճակն ավելի է վատանում լոկալ ջրհեղեղների պատճառով: Բնական այս աղետի արդյունքում վնասվում են քաղցրահամ ջրի պաշարները»,- ասում են հետազոտողները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր