Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, այն կոչվում է Անառակի կիրակի          Կան որոշ մթերքներ, որոնք ալկոհոլի հետ օգտագործել ոչ մի դեպքում չի կարելի       Կաղամբի օգտակար հատկությունները հաճախ գերազանցում են դեղորայքների ազդեցությանը    

15 դեկ 2018 18:17

«Իմ քայլ»-անում է նույնը, ինչ ՀՀԿ-ն. Անդրիաս Ղուկասյան

ՀՀԿ-ն ձգտում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գործադիր, օրենսդիր և  դատական իշխանությունների բոլոր հարցերը ՀՀԿ-ի ներսում որոշվեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում ասաց Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

«Այդ կուսակցությունը ուներ որոշակի քվե խորհրդարանում և նախագահի պաշտոնն էր հսկում և ունենում էր այդ կարողությունը: Երկիրը ղեկավարելու տեսակետից, ցանկացած մենաշնորհ  չարաշահումների մեծ դաշտ է ստեղծում: Դա հասկանում են և՛ աջերը, և՛ ձախերը, որոնք չեն հայտնվել խորհրդարանում:»,-ասաց նա:

Ղուկասյանի խոսքով՝ երկրում, որտեղ պաշտպանված չեն մարդկանց իրավունքները և չկա իշխանության բաժանում, չկա Սահմանադրություն:
Այսօր ունենք նույն իրավիճակը. «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, իր կուսակցության ներսում կարող է որոշումներ կայացնել, որոնք պարտադիր կլինեն և գործադիր, և օրենսդիր իշխանությունների, նույնիսկ կարող է կուսակցության ներսում որոշումներով ձևավորել դատական իշխանություն»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանը նշեց,  որ հասարակությունը հիմա դա դրական է համարում, քանի որ այդկերպ հնարավոր եղավ հեռացնել ռեժիմին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր