Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 դեկ 2018 11:09

Պաշտպանի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության որոշման դրույթներ

Պաշտպանի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության որոշման դրույթներՄարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։
Դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ՝ հակասություններ առաջացնելով որոշակիության սկզբունքի հետ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում գործարար կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

Հաշվի առնելով դիմումով բարձրացված խնդիրը՝ Սահմանադրական դատարանը գտել է (ՍԴՈ-1436 որոշում), որ վիճարկվող կարգավորումների արդյունքում ոչ իրավաչափ կերպով միջամտություն է տեղի ունենում սեփականության իրավունքին։ Նշվել է նաև, որ հարկի բովանդա­կությունը և հարկային պարտավորության ծավալները պետք է սահմանվեն օրենքով, իսկ յուրաքանչյուր կոնկ­րետ դեպքում հարկային պարտավորությունը կհամարվի օրենքին համապատաս­խան սահմանված, եթե ոչ միայն զուտ ձևական առումով այն ամրագրվի օրենքով, այլև դրա բովանդակությունը կազմող տարրերն իրենց ամբողջական արտացո­լումը գտնեն օրենքում:
Սահմանադրական դատարանն արձանա­գրել է նաև, որ շահութահարկ վճարողների համար հարկվող շահույթը համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունն է, ընդ որում, եթե համա­խառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները, իսկ հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում եկա­մուտները և ծախսերը, ապա «եկամուտ չհամարվող տարրերը» և «ծախս չհամար­վող տարրերը» չեն հաշվառվում և չեն արտացոլվում հարկային մարմին ներկա­յաց­վող շահութահարկի հաշվարկներում։
Միևնույն ժամանակ, Սահմա­նա­­դրու­թյանը հա­­կասող ճանաչ­ված դրույթների ուժը կորցնե­լու վերջնաժամկետ է սահ­մա­նվել 2019 թվա­­­կա­նի մայիսի 1-ը՝ հնա­րա­վորություն տալով Ազգային ժողո­վին Հայաստանի Հանրապետության հարկա­յին օրենսգրքի իրավա­կար­գավորումները համապատաս­խա­­նեց­նե­լու սույն որոշման պահանջներին՝ խուսափելու համար պետության կամ հանրության համար այնպիսի ծանր հետևանքների առաջացումից, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր