Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

17 դեկ 2018 12:25

Սկանդալները սրանով չեն ավարտվելու..բարդ ու վտանգավոր խաղ Հայաստանի համար

Սկանդալները  սրանով չեն ավարտվելու..բարդ ու վտանգավոր խաղ Հայաստանի համար«Ո՞վ է առաջին տեղում Ադրբեջանին զենք վաճառելու ցուցանիշով, ո՞վ է՝ Ռուսաստանը: Իսկ ինչու՞ ես պապանձվել, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին: Աաա, վախենու՞մ ես: Իսկ երկրորդ տեղու՞մ ով է: Իսրայելը: Իսկ երրո՞րդը: Իսրայելը: Եվ չորրորդը, հաշվի առնելով Պոլոնեզը, մենք ենք: Պոլոնեզը չլինի, կլինենք տասներորդը: Եվ ուրեմն, ինչու՞ ես հարձակվում Բելառուսի վրա: Հարձակվում ես յուրայինների վրա, որ օտարները հասկանա՞ն: Դե այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այսպիսի զրույց էր», ռուսաստանցի քաղաքագետների ու լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ներկայացնելով ԱՊՀ վերջին վեհաժողովում տեղի ունեցած զրույցը իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ:
Լուկաշենկոյի այդ ասուլիսում Հայաստանը զբաղեցնում էր կենտրոնական տեղ, ինչը մի կողմից կարող է զարմանալի թվալ, մյուս կողմից պետք է նկատի առնել եվրասիական բլոկներում տիրող հարաբերությունների ներկայիս վիճակը եւ Հայաստանի պահանջներն այդ բլոկներից:

Լուկաշենկոն իհարկե շեղում է հարցը, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանը կարծես թե սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին, եւ նրա տեղը փորձում է զբաղեցնել Բելառուսը: Միեւնույն ժամանակ, Բելառուսը եվրասիական բլոկներում զգալի լոբբինգ է անում Ադրբեջանի համար, ընդհուպ մանրամասն Բաքվին տեղյակ պահելով ներքին խոհանոցից:
Լուկաշենկոյի այդ ասուլիսից պարզ երեւաց, որ նա որոշակի քաղաքական պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի հանդեպ, մասնավորապես Արցախի հարցում, եւ առայժմ չի կարողանում դրանք իրականացնել այդ թվում Հայաստանի դիրքորոշման պատճառով: Զուր չէ, որ Լուկաշենկոն անընդհատ արդարանում է Ադրբեջանի, իսկ վերջերս նաեւ՝ Թուրքիայի առաջ, որից նույնպես սկսել է որոշակի տնտեսական օգուտներ կորզել:
Սա առաջին ուղղությունն է: Երկրորդ ուղղությունը կապված է եվրասիական բլոկներում Ռուսաստանի գերակայությունը չեզոքացնելու հետ, ընդ որում՝ փորձ է արվում դա իրականացնել Հայաստանին ու Ռուսաստանին հակադրելու եւ ստեղծված իրավիճակը Երեւանի վրա բարդելու միջոցով: Այս հարցում Բելառուսը սերտ համագործակցում է Ղազախստանի հետ, որն իր հերթին Ռուսաստանին սպառնում է ԵԱՀԿ-ի ձեւաչափով կենտրոնասիական կազմակերպություն կամ նույնիսկ անվտանգության բլոկ՝ ՀԱՊԿ-2 ստեղծելու մտադրությամբ, որտեղ բնականաբար առաջատարը լինելու է Աստանան:
Ի դեպ, երեկ բելառուսական թերթերը հրապարակել են «արտահոսք» Լուկաշենկոյի փակ խորհրդակցության մասին, ըստ որի՝ քննարկվել է Բելառուսի անկախության պահպանման հարցը: Դատելով այդ երկրում մամուլի ազատության աստիճանից, այդ արտահոսքը տրամադրվել է իշխանության բարձրագույն օղակներից:
ԱՊՀ ու ՀԱՊԿ նիստերում սկանդալները երեւում է սրանով չեն ավարտվելու, խաղասեղանին հարցերի մի բարդ ու բազմաշերտ փաթեթ է, որոնք վերաբերվում են հարաբերությունների ողջ համալիրին:
Այս փաթեթում է նաեւ Արցախի խնդիրը, որը փորձ է արվում դուրս բերել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից, դրա մասին Լուկաշենկոն պարզ խոսեց իր ասուլիսի ժամանակ, եւ այստեղ կարող է լինել նաեւ Ռուսաստանի շահագրգռությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր