Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

18 դեկ 2018 17:05

Ովքեր կմնան գործադիրում, և ովքեր կգործուղվեն ԱԺ․ մանրամասներ՝ ՔՊ քննարկումներից

Ովքեր կմնան գործադիրում, և ովքեր կգործուղվեն ԱԺ․ մանրամասներ՝ ՔՊ քննարկումներից«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում  շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները:  Irakanum.am- ի ունեցած հավաստի տեղեկություններով նման քննարկում ՔՊ-ականները իրականացրել են երեկ երեկոյան, որը կշարունակվի նաեւ այսօր։ Մեզ հայտնի դարձավ, որ խորհրդարանում «Իմ քայլը» դաշինք խմբակցությունը կղեկավարի Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Մակունցը։
Ինչպես եւ ավելի վաղ հայտնել էինք ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արարատ Միրզոյանը։ Փոխնախագահներ կնշանակվեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Հստակ է, որ Դավիթ Տոնոյանը կշարունակի ղեկավարել Պաշտպանության նախարարությունը, իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳ նախարարությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Սուրեն Պապիկյանը եւ Մխիթար Հայրապետյանը  եւս կվերանշանակվեն։
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կվերցնի պատգամավորի մանդատը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր