Խոշոր հրդեհ Երևանում, Շիրակի փողոցում հսկայական պահեստային հատվածում          Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որը համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը       Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները    

19 դեկ 2018 10:35

Խստացված ռեժիմ ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից.«Ժամանակ»

Խստացված ռեժիմ ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո:
Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները եւ գնային իրենց գործերով:

Հիմա նման խնդիր այլեւս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում եւ պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: Իսկ քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից, ինչպես որ պահանջում է օրենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր