Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու          Երևանում՝ Բաղրամյան պողոտայում, բախվել է «Nissan», «Jeep», «Ford» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները       ԵՄ-ն չի կարող հանդուրժել միջազգային իրավունքի խախտումները, Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին    

19 դեկ 2018 17:20

«Իմ քայլը» դաշինքի խորհրդարան անցած ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն

«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 19-ին, ժամը 19։30-ին բավականին մեծ կազմով հանդիպում է անցկացնելու Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը չմանրամասնեց, թե ինչ հարց է քննարկվելու այդ հանդիպմանը: Հարցին՝ արդյոք քննարկվելու է, թե ով է գնալու օրենսդիր, ով գործադիր մարմին, Սիմոնյանն ասաց՝ չի կարծում:
«Դա պարզապես հանդիպում է խորհրդարան անցած ներկայացուցիչների հետ՝ բավականին մեծ կազմով»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 ուժ. «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ԲՀԿ-ն՝ 8.27%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր