Կարևոր տարբերություն կա գյումրեցի կնոջ սպանության և Պերմյակովի դեպքի միջև. Փաշինյան

Նրա խոսքով, Պերմյակովի դեպքում, անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված. «Մինչև հիմա էլ հարազատները կասկած են հայտնել, թե գործը քննվել է ամբողջությամբ: Նրա որտեղ պահելու հանգամանքը այս համատեքստում ստանում էր որոշակի կարևորություն: Այս պարագայում նման խնդիր չունենք: Մեր խնդիր ո՞րն է, որ որևէ գործ ամբողջությամբ քննվի, բացահայտվի՞, թե՞ զինվորը այս քրեակատարողական հիմնարկում է պահվում, թե այն:
Կա իրավակարգավորում և եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունը պարզաբանում է տալու: Խնդիրն այն է, որ զինծառայողը հայ իրավապահների կողմից չի ձերբակալվել: Եթե մեր իրավապահների կողմից ձերբակալվեր, ուրիշ խնդիր: Նա չի ձերբակալվել ռազմաբազայի տարածքից դուրս»,-հայտարարեց Փաշինյանը: